«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Աշխարհաքաղաքական առկա թոհուբոհում ՀՀ գործող վարչախումբը շարժվում է հոսանքին հակառակ

Աշխարհաքաղաքական առկա թոհուբոհում ՀՀ գործող վարչախումբը շարժվում է հոսանքին հակառակ
23.05.2025 | 14:02

Արցախի հանձնման գլխավոր մեղավորները՝ պրոարևմտյան ուժերը, զիջում են դիրքերը

ԱՄՆ-ում վերջին նախագահական ընտրությունների արդյունքներից հետո, երբ նախագահ Թրամփի վարչախումբը, հաշվի առնելով երկրում առկա տնտեսական խնդիրները, փոխեց արտաքին քաղաքական դոկտրինը՝ գլխավոր մրցակից համարելով Չինաստանը, Կովկասը դարձավ պակաս հետաքրքիր հենց նախագահ Թրամփի վարչախմբի համար։

Այս ամենի վառ ապացույցն է ՌԴ-ի դեմ սահմանված նոր պատժամիջոցներին ԱՄՆ հանրապետական վարչախմբի չմիանալը։

Ազդակներ եղան նաև ԻԻՀ-ից՝ «Զանգեզուրի միջանցքի» թուրքական ընկալման հետ կապված, ինչին հաջորդեց Թուրքիայի՝ ծավալապաշտական հակումներով աչքի ընկնող նախագահ Էրդողանի հայտարարությունը հաջորդ նախագահական ընտրություններում չառաջադրվելու մասին։

Նախագահ Թրամփի՝ Գրենլանդիան գրավելու, Պանամայի ջրանցքի, Կանադայի մասին հայտարարություններից հիստերիայի մեջ են ընկել ԵՄ անդամ երկրները, քանզի լավ են հասկանում, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ 2028-ի նախագահական ընտրություններում հաղթանակից հետո ԵՄ-ը, որպես միավոր, կարող է փլուզվել՝ տեղը զիջելով այլ միությունների։

Հիշեցնեմ, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն էրդողանյան Թուրքիան որակել էր որպես բռնատիրական, ինչին հետևեց թուրքական լիրայի արժեզրկումը, և միայն նախագահ Թրամփի՝ Մերձավոր Արևելք հաջող այցից հետո մեղմվեց Թուրքիայի հանդեպ վերաբերմունքը, (հանվեցին որոշ պատժամիջոցներ), երբ Էրդողանի օգնությամբ Սիրիան գրաված առաջնորդը «համաձայնեց» միանալ Արաբական լիգայի երկրների հետ ԱՄՆ հանրապետական վարչախմբի կնքած գազային համաձայնագրին։

Աշխարհաքաղաքական այս իրադարձությունների ֆոնին մեր տարածաշրջանում հոսանքին հակառակ է քայլում ՀՀ գործող կառավարությունը՝ սեփական քարոզչական գործիք-գործիչներով հակառուսականություն տարածելով։

Այդ փորձն ունենք արդեն՝ տեսանք արդյունքը. ՀՀ-ում իշխանության եկավ գործող վարչախումբը, և, անհեռատեսության նոր նշաձողեր սահմանելով, տապալվեց բոլոր ոլորտներում։

2026-ի ընտրությունները լինելու են ընտրություն՝ ՌԴ-ի և Թուրքիայի միջև։

Միանշանակ հաղթելու ենք, քանի որ ՌԴ արտգործնախարարի երեկվա լուսանկարը ՀՀ պետական սիմվոլ համարվող Արարատի ֆոնին հստակ ազդակ էր՝ էրդողանի գիրքը կրծքին սեղմած և Ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող իշխանություններին։

Պատերազմի մեջ գտնվող ՌԴ նախագահը կարող էր շարժվել «աշխարհի կանոններով» և Արցախը համարել Ադրբեջանի մաս, իսկ ՀՀ հանրապետական վարչախմբի ղեկավարն ինչպե՞ս կարող էր անտեսել Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ հայտարարելով, որ Թուրքիան կարող է մեծ ներգրավվածություն ունենալ Արցախյան կոնֆլիկտի կարգավորման գործում։

Թանկ նստեց կյանքի դասը, հուսամ դասեր կքաղենք ու կկերտենք հզոր հայոց պետականություն։

Հ.Գ. Վերադարձ լինելու է:

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 1581

Մեկնաբանություններ